Ավստրալիայի ազգային համալսարանի (ANU) գիտնականները խոսել են Երկրի միջուկում մեկ այլ շերտի գոյության մասին: Այդ մասին հայտնում է Australian National University ամսագիրը: Բացահայտումը կատարել են Ավստրալիայի ազգային համալսարանի երկրաֆիզիկոս Ջոան Սթիվենսոնը և նրա գործընկերները:
Ըստ նրա, այս փաստը կարող է փոխել Երկրի պատմության գաղափարը: Նա պնդում է, որ մարդկությանը ավանդաբար սովորեցրել են, որ Երկիրն ունի չորս հիմնական շերտ: Դրանք են՝ երկրակեղևը, ընդերքը, արտաքին և ներքին միջուկները: Այնուամենայնիվ, նոր հետազոտությունը ապացուցել է, որ Երկրի ներքին միջուկն ունի երկու հստակ շերտ:
Առաջին անգամ միջուկում մեկ այլ շերտի առկայության մասին խոսվել է մոտ 20 տարի առաջ: Այժմ վարկածն ապացուցելու համար մասնագետները ներքին միջուկի հազարավոր մոդելներ համեմատել են մոլորակի միջով սեյսմիկ ալիքների անցման արագության և ժամանակի վերաբերյալ բազմամյա տվյալների հետ:
Ինչպես պարզվեց, հիմնական նյութի բաղադրության տարբերությունները ազդում են ալիքների ուղղության վրա: Փոփոխություններից մեկը խոսում էր երկաթի անսովոր կառուցվածքի մասին: Սա վկայում է մեր մոլորակի՝ երկու առանձին ժամանակահատվածներում սառեցման մասին:
Այժմ անհրաժեշտ է բաց կառուցվածքի ավելի մանրամա