Yerkir.am-ը գրում է.

Թուրքիան արդեն հավաքում է Bayraktar TB2 անօդաչու թռչող օդային համակարգերի խմբաքանակ Ուկրաինայի համար: Պատրաստումը տեղի է ունենում Ստամբուլում գտնվող Baykar Defense ինքնաթիռների գործարանում: Այս մասին Facebook-ում հայտնել է ուկրաինացի պատգամավոր Իգոր Կոպիտինը:

«Այսօր պաշտպանության փոխնախարար Օլեքսանդր Միրոնյուկի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Օլեքսի Նեյժպապայի հետ Ստամբուլի Baykar Defense-ում հետևել ենք TB2 անօդաչու ինքնաթիռների արտադրությանը»,- գրել է պատգամավորը սոցիալական ցանցում:

Նա շեշտել է, որ թուրքական կողմը հավատարիմ է մնում ուկրաինական զինված ուժերի առջև ստանձնած պարտավորություններին:

«Այս եզակի հնարավորությունը կամրապնդի մեր պետության պաշտպանունակությունը, և, որ նույնքան կարևոր է, կընդլայնի երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ներկայությունը արտաքին շուկաներում»,- ավելացրել է Կոպիտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել