Panorama.am-ը գրում է.

«Արա Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում  ներկայում վարչապետի աթոռը զբաղեցնողի ու Թուրքիայի, Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունների համատեքստում»,- Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ քննում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Միհրան Հակոբյանը ներկայացնում է այդ պայմանավորվածությունների բովանդակությունը. «Հայաստանում պետք է  մեկուսացվեն բոլոր այն մարդիկ, ովքեր Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը դիմագրավելու, դրա դեմ քայլեր ձեռնարկելու գիտելիքներ ունեն»։

Հարցին, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը միջամտում է Արա Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործին, Քաղաքագետ Հակոբյանը պատասխանեց, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում չկա մի քաղաքական հետապնդում, որն անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրահանգով ու նրա ուղղորդմամբ չի իրականցում։

«Դա կատարվում է  առանց որևէ շղարշի, առանց որևէ քողարկման։ Բավական է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Պետք է նայել նաև դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին»,-ասաց Հակոբյանը։

Նա նշեց, ոչ բոլորն են կատարում ապօրինի ու խայտառակ հրահանգները, մասնագիտական արժանապատվություն ունեցողները թողել են աշխատանքը, մյուսներն էլ ընդդիմացել են ու չեն կատարում, բայց կան նաև դատավորներ, որոնք թեկուզ ոչ մեծ հաճույքով կատարում են այդ հրահանգները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել