Այսօր ի՞նչ արեց Հանրապետության Նախագահը։
Փաստացի, Հանրապետության Նախագահի "անգործությամբ" մարտի 04-ին զբաղեցրած պաշտոնից ազատ կարձակվի ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ - գնդապետ Օնիկ Գասապարյանը։
Այսպես, Հանրապետության Նախագահն ընթացիկ տարվա մարտի 01-ին Բաղրամայան 26 մուտքագրված՝ ՀՀ վարաչապետի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու մասին, միջնորդությունը հրաժարվել է ստորագրել։ Ավելին, սույն հրամանգրի նախագծի սահամանդրականությունը եւս չի վիճարկվում ՍԴ-ում՝ Հանրապետության նախագահի կողմից։
Փաստացի, Հանրապետության Նախագահն անշարժ է թողնում իրեն միջնորդված հրամանագրի նախագիծը, որը ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասում ամրգրված պահանջով՝ ՀՀ վարչաչապետի կողմից Նախագահին ուղղված հրամանագրի նախագիծն իրավունքի ուժով, կմտնի ուժի մեջ։
Հանրապետության Նախագահը ՍԴ-ում վիճարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որն ամենեւին կապված չէ վարչապետի հայնտի միջնորդության հետ։ Վարչապետը իր միջնորդությունը ներակայացրել է՝ հղում անելով այլ նորմատիվ իրավական ակտին։ Այսինքն, Հանրապետության Նախագահը պետք է նախ վիճարկեր իրեն ուղղված միջնորդության, ասել կուզեմ, իրեն ներկայացված հրմանագրի նախագծի սահմանադրականությունը, որի քննության համար Բարձր դատարանը կաշկանդված է խիստ կոնկրետ ժամկետով՝ 10 - օրյա ժամկետով։
P.S. Փաստացի, Հանրապետության նախագահը չկատարեց սահամանդրական Ֆիմիդայի իր պարտականությունը, չլուծեց ստեղծված ճգնաժամը, ավելին, Հանրապետության Նախագահը խորացրեց այդ ճգնաժամը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել