ՀՀ նախագահի ինստիտուտի և անձի վրա ՀՀ ներկայիս կառավարության և իշխող կուսակցության երեկվա գրոհից հետո պիտի որ բոլորիդ համար պարզ լինի, որ.
այս իշխանության մնալու դեպքում Հայաստանում հաստատվելու է բացարձակ միապետություն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, բոլոր պետական ինստիտուտները գլխավորելու են միայն անձամբ վարչապետին լոյալ գործիչներ,
Հայաստանում դատարանները չեն լինի անկախ,
Հայաստանում չի լինելու այլակարծություն,
բոլոր ընդդիմախոսները լռեցվելու են՝ քրեական շինծու գործերով, ճնշումներով, վտարանդիությամբ,
Հայաստանը դառնալու է Թուրքիայի և Ադրբեջանի վասսալային պետություն,
Հայաստանում դադարելու են գործել բոլոր ազգային նախագծերը՝ ազգային կրթությունից մինչև ազգային բանակ,
Արցախը վերջնական կդառնա թուրքական,
Սյունիքի մարզը 5-7 տարվա ընթացքում կթրքացվի,
Հայաստանի կարող ուժերը կարտագաղթեն, ազգայինները՝ կմարգինալացվեն,
Հայաստանը կկորցնի վերջին հնարավորությունը քիչ թե շատ ինքնուրույն ու զարգացած պետություն կառուցելու։
Սա #հակաՀայաստան է, որը չպետք է հաղթի։
Այդ մասին հստակ ասում է ՀՀ նախագահը, Հայոց բանակը, հայոց եկեղեցին՝ երկու կաթողիկոսներով, գրեթե բոլոր բուհերը, ակադեմիական հաստատությունները, մտավորականների մեծագույն մասը, սփյուռքի խոշորագույն կառույցները։ Մի խոսքով՝ ազգի առաջնորդները։ Մնում է անել անհրաժեշտ հետևություններ ու ձեր արդարացումները, թե ոչ մի կողմի էլ չեք աջակցում ըստ էության աջակցություն են հակաՀայաստանին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10223205582198145
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել