...վարչական ռեսուրսի էս ծավալի չարաշահումը մի հարցում հստակություն մտցրեց՝ արտահերթ կամ հերթական ընտրությունները կեղծվելու են խայտառակ կերպով, ուստի էս փուլում ընտրությունները, ցավոք, չեն նպաստելու ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծմանը, ժողովրդավարության ամրապնդմանը և երկրի զարգացմանը...
...փաստացի, իշխանությունների էս քայլը լեգիտիմացրեց քաղաքական պայքարում ուժի կիրառման այլընտրանքը...
...իշխանությունը խաղաց իր ուժային խաղաքարտը, հաջորդ քայլը կանի հավանաբար ընդդիմությունը ու էլի կմնանք սպասելով, որ էս երկրում երբևէ նորմալ ընտրություններ կլինեն, թերևս՝ ևս երեսուն տարի...
...թերևս, նորմալ ընտրության ընտրողներն ու ընտրվողները դեռ չեն ծնվել, ու չգիտես՝ երբևէ ծնվելու շանս կունենան, թե անուղեղ-անմտածել (չ)ընտրությունների շարանը Հայաստանը կդարձնի Եմեն, ու շարունակելու են ընտրել ու ընտրվել նախրի պես...
...միակ հանրային նշանակության անելիքս էդ սերնդի գալուստը ապահովելու մեջ եմ տեսնում, սերունդ, որին գուցե չտեսնեմ էլ, թե չէ ողջերից հույս չկա...
© Бесы
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել