Tert.am-ը գրում է․

Աշխարհում չկա պետություն, որ ինչ -որ պահի հաղթանակներից հետո չի ունեցել պարտություն, բայց կա շատ կարևոր հարց՝ մենք, որպես ազգ, երկու պետություններ, բանակը, ժողովուրդը պարտվե՞լ է, թե մեզ դավաճանաբար տարել են ստորացուցիչ պարտության՝ այն պատրաստելով դետալ առ դետալ.Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիայի ժամանակ նշեց «Քառյակ Մեդիայի» հիմնադիր Կարեն Բեքարյանը:

Նա ընդգծեց, որ առկա խնդիրների մասին, բարձրաձայնել են դեռևս 2018 թվականի աշնանը, որ Կառավարությունը, ԱԺ-ը քանդում է այս երկիրը և նշում առկա 4 հիմնական ուղղությունները, որով պետությունը տարվել է պարտության. «Չունենալով իրական պատկեր՝ ինչպե՞ս կարելի էր ռազմական ղեկավարության մեջ տարաբնույթ ռոտացիաների, սև ու սպիտակի բաժանումների միջոցով գնալ մարդկանց հեռացման, որ բանակի մեջքը կոտրեն ու ստեղծեն մի իրավիճակ, որ շունը տիրոջը չի ճանաչում: Երբ դա անում է թշնամին՝ քո տարածքում, հասկանում ես՝ ինչի համար է անում, բայց երբ դա հետևողականորեն անում է քո կառավարությունը, դա անհասկանալի է: Դա վերաբերում է և մարդկային գործոնին,և  ռազմական գնումներին, պլանավորմանը, բանակը հոգեբանորեն արժեզրկելուն: Ապշած եմ մնում մեր դիվանագետների վրա, որ հիմնական մասը, հասկանալով ոնց են երկիրը քոքից սղոցով սղոցում, բերանները փակ է մինչև այօր: Ո՞նց կարելի էր միաժամանակ բոլոր ուղղություններում այնպես հարաբերությունները քայքայել, որ ոչ կարողանաս հույս դնել ռազմավարական դաշնակցիդ վրա, որ չկարողանաս հույս դնել անկախությունից ի վեր բարեկամ Ֆրանսիայի վրա, Միացյալ նահանգների վրա: Ո՞նց քայքայես ամեն ինչ, մերկացնես քո երկիրն ու ժողովրդին ու տանես թշնամուն մատաղ անես, մի մարդու համար, այսքան ապուշություն չի լինում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել