Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կողքին այդ օրը հրապարակում մարդիկ չէին կարող կանգնել, մարդը չի կարող կանգնել նրա կողքին, ընդունեք սա որպես վիրավորանք: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի փետրվարի 25-ի հանրահավաքին:

«Հրապարակում Նիկոլի կողքին մարդ չկար կանգնած, քանի որ մարդը չի կարող կանգնել մեկի կողքին, ով Շուշին սկուտեղի վրա հանձնել է թշնամուն, ես վիրավորում եմ մի մարդու, ով սպանել է մեր երեխաներին, հանձնել Շուշին, Հադրութը, Քարվաճառը, մեր հրաշք Արցախը»,- ասաց Գեղամ Նազարյանը և հավելեց՝ հրապարակում կանգնած էին դերասաններ, նրա կողքին արժանապատիվ անձինք չկային, քաղաքացիական պատերազմի վտանգ ևս չի եղել, և եթե հայ ժողովուրդը ոտքի չկանգնի, Նազարյանի կարծիքով, կստացվի, որ մենք անարժան ազգ ենք, քանի որ չենք վտարում մի մարդու, որը սկուտեղի վրա հանձնեց Արցախը:

«Ոչ մի քաղաքացիական պատերազմի վտանգ չկա, մենք դա հասկացանք, երբ նա հանրահավաք արեց դերասանների ներկայությամբ: Եկեք այդ օրվա զանգվածի վրա չկենտրոնանք, մեր երկրի մեծամասնությունը նպատակ ունի նրան հեռացնել այդ պաշտոնից: Նիկոլ Փաշինյանը հեռացել է, նա մեկուկես սենյակի վարչապետ է, դա ուղղակի ժամերի հարց է: Արդյո՞ք մենք այդքան անարժապատիվ ազգ ենք, որ Շուշին ու Հադրութը, Ավետարանոցը, հանձնած, 5000 երեխու սպանած մարդը շարունակի երկիր ղեկավարել, մենք այդքան անարժապատիվ ե՞նք»,- ասաց նա:

Նազարյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանի կողքին են միայն թուրք վարձկանները, քանի որ միայն թուրք վարձկանները կարող են կանգնել վարչապետի կողքին: «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միացել են մեր շարժմանը, երբ ոստիկաններին տարան Շուշի և պայթեցրեցին, դրանից հետո ո՞ր բարոյական ոստիկանը կանգնած կլինի Նիկոլի կողքին, ուղղակի նրանք հիմա ապահովում են մեր անվտանգությունը և ԳՇ-ի հայտարարությունից հետո նրանք մեզ միացած են:Միայն թուրքական կողմից ուղարկված ուժային կառույցներն են կանգնած Նիկոլի կողքին և ժողովրդի դեմ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո այլևս վարչապետ չէ, և կա՛մ պետք է հեռանա, կա՛մ փախնի, քանի որ Էրդողանի աջակցությունից հետո այլ տարբերակ չկա: «Նիկոլ, դու շանս չունես, կա՛մ դատվելու ես, կա՛մ փախնելու ես, մի ձգիր այս իրավիճակը, երբ քեզ Էրդողանն է աջակցում, դու պետք է գլուխդ կախ ապրեիր, ոչ թե դուրս գայիր»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել