Նախօրեին նախագահ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանիի հետ։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեռ որոշում չի կայացրել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի միջնորդության վերաբերյալ, Sputnik Արմենիային տեղեկացրել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Որոշում կայացնելու համար Արմեն Սարգսյանն ուներ 3 օր (ժամկետը լրանում է այսօր, եթե խոսքը աշխատանքային օրերի մասին չէ, իսկ Սահմանադրությունում դա նշված չէ - խմբ.)։
Նախագահ Սարգսյանը կամ պետք է վարչապետի դիմումը հետ ուղարկի՝ իր դիտողություններով, կամ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որոշումը մեխանիկորեն կմտնի ուժի մեջ։
Հավելենք, որ նախօրեին Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



