Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ բոլոր գերիներին ու անհետ կորածների աճյունները (1000) վերադարձրել է Հայաստանին: Կարճ ասած ակնկալիք չունենանք:
Նիկոլը ոչ միայն չկաչողացավ մինչև պատերազմը բանակցել, այլև ապաշնորհ գերագույն գլխավոր հրամանատար էր, երկիրը պարտության մատնած փնթի ղեկավար, ով նաև ի վիճակի չեղավ հետպաըերազմյան բանակցությունները մի քիչ էլ ի օգուտ մեր երկրի տանել:
Ալիևը նաև հավելել է, որ դեռ մի բան էլ մենք ենք պարտ իրենց, մասնավորապես նշելով. «հայկական կողմը Ադրբեջանին չի տվել ականապատ տարածքների քարտեզներ, որն իրենք համարում են ռազմական հանցագործություն»: Դե բա կասի, որովհետև դիմացը ոչ թե ՀՀ ղեկավար է, կամ առնվազն տղամարդ, այլ ադրբեջանի ու թուրքիայի շահերը սպասարկող ստրուկ:
Ու էսքանից հետո նիկոլն իր ընտանիքի հետ 32 ատամը բաց «դուխով» քայլում է ՀՀ փողոցներով...
Ողբերգությունը նիկոլի ազատ կամ թեկուզ ոստիկաններով «սիրտակի պարելով» քայլելը չի, այլ այն, որ երկիրը քանդած ապիկար թշնամու հետևից գնացող կա: Եթե Ալիևն էլ կողքով գնար միևնույնն է իր բիոզանգվածը քայլելու էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել