Analitik.am-ը գրում է․.

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երթ են իրականացնում Տիգրան Մեծի պողոտայով:

Արդեն երթի ընթացքում նա հայտարարեց, որ այսօրվա ակցիայից հետո ակցիաները դադարեցվում են՝ նույն կոչն անելով նաև ընդդիմությանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երթն իրականացնում է հատուկ շղթայի մեջ: Ինչ-որ մարդիկ նրան օղակել են ու թույլ չեն տալիս, որ մարդիկ մոտենան իրենց առաջնորդին: Փաշինյանին մոտենալ թույլ չեն տալիս անգամ ամենահավատարիմ աջակիցներին, որոնց միայն մնում է վանկարկել «Նիկոլ, Նիկոլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել