Մեր աղետալի վիճակից ելքը նախ ստի չարիքից ազատագրվելու մեջ է։ Ստի մեջ թաղված, ստով կերակրված հասարակությանը շատ դժվար է բերել ճշմարտության դաշտ, քանի որ այդկերպ նա զրկվում է ստի չափաբաժին ընդունելու գերագույն հաճույքից։
Ստով պատված է մեր պատմության գրեթե բոլոր նշանակալի դեպքերը, իրադարձությունները, գլխիվայր շուռ է տված իրականությունը, հյուսվել է ստի և մտապատրանքի մի մեծ հյուսք, որը նորից ձևելու համար պետք է ջանադիր թել առ թել հյուսես իրականությունը՝ փաստերի և առողջ դատողության վրա հիմնված։
Սուտը ամենևին դեպքերի չափազանցության մեջ չէ, այլ դրանց արմատական խեղաթյուրման, որը տևական դառնալով հասարակությունը մատնում է խրոնիկ ստապաշտության և այդպիսով՝ սահուն տանում դեպի կործանում։ Շատ հեռու չգնանք. 44 օր շարունակ պետական բարձր մակարդակով անկեղծորեն սուտը մենք կլանեցինք, քանի որ դա հաճելի էր և էյֆորիկ։
Ստից մեզ ազատելու փորձեր կատարած անհատները միշտ դուրս են մղվել ստի մեջ թաղված հասարակության և նրան կերակրող հակաէլիտայի կողմից։ Զորավար Անդրանիկը այդ բացառիկ անհատներից մեկն է, որը ստի դեմ պայքարի անզորությունից՝ հեռացավ և մահացավ օտարության մեջ։
Այսօր թեև Անդրանիկը չկա, բայց ստի դեմ նրա պայքարը մեզ նոր լիցք և ուժ է տալիս՝ պայքարելու և ճշմարտության ուղի որդեգրելու։ Շնորհավոր ծնունդդ Զորավար Անդրանիկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել