Իսկանդերը ռուսական զենքի ֆլագմաններից է, հպարտության առարկա Մոսկվայի համար: Հայաստանում դա պետք է, որ լավ պատկերացնեն:
Առավել ևս լավ է պատկերացնում դա վարչապետը: Ըստ այդմ ներքաղաքական պայքարում, հակադարձելով ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ է վարչապետը հայտարարում Իսկանդերների անպիտանության մասին՝ սրանից բխող արտաքին քաղաքական հնարավոր հետևանքներով:
Հիշեցեմ, պատերազմը նոր է ավարտվել, որի ժամանակ որպես զինատեսակ իրեն մի այլ տիպի լավ դրսևորեց և համաշխարհային զնեքի շուկայում իր կարևոր տեղը գրավեց թուրքական Բայրաքթարը:
Նույն պատերազմում Իսկանդերի անպիտանության մասին խոսլեն ի՞նչ ռեպուտացիոն ազդեցություն կունենա այդ զինատեսակի համար զենքի միջազգային շուկայում, և որ ամենակրևորն է, ինչպե՞ս կընդունի դա Ռուսաստանը:
Խոսքն այն Ռուսաստանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության փաստացի միակ երաշխավորն է:
Ու նորից հարց, էս ամեն ինչը հաշվի առնելով՝ ինչու էր արվում Իսկանդերի անպիտանության մասին նման հայտարարություն: Սրա բումարանգը որտե՞ղ ենք զգալու, տեսնելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել