Ոստիկանության, հատկապես Ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատի այսօրվա անասնական պահվածքը, չհրահրված ագրեսիան, տեսա-ֆոտոխցիկների տեսադաշտից դուրս ոտքերով ու ծնկներով հասցված հարվածները ստիպեցին ինձ հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել այսօրվա ոստիկանապետ, դավաճան հողատուի համադասարանցի վահե ղազարյանի կենսագրությունը։
Ուշադրությունս գրավեց հատկապես այս անձնավորության կենսագրության կրթության մասը, որտեղ նշված է, թե իբր նա 1995թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուտետը, և միայն 14 տարի հետո ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը։ Եվ քանի որ այդ թվականին ԵՊՀ տնտեսական կիբեռնետիկայի (ոչ թե տնտեսագիտության) ֆակուլտետի շրջանավարտների մեջ ունեմ մի քանի ծանոթ, հետաքրքրվեցի, ինչպիսի՞ անձնավորություն էր Ոստիկանությունը հողատուի լաթի կտոր սարքած, ապօրինի հրամաններ արձակող և երկիրը դեպի բռնապետություն տանող այս արարածը։ Եվ… օօօօօ, զարմանք։ Պարզվեց, որ 95 թվականի շրջանավարտներից ոչ ոք չի հիշում Վահե Ղազարյան անունով համակուրսեցու։ Մտածեցի, միգուցե մեր «հերոսն» ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ Սակայն այն հիմնադրվել է 1994թ, ուստի, համաձայնվեք, որ մեկ տարում դժվար մեր «հրաշամանուկը» հաղթահարեր տնտեսագետի մասնագիտությունը։
Ստացվում է, որ այսօրվա ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձը 1. լտպ-ական խառը տարիներին ուղղակի «գնել» է դիպլոմը, 2. կոռուպցիոն զանազան սխեմաների մեջ մտնելով, գրանցել է իր անունը ԲՈւՀ-ում և ակնհայտ ապօրինի ճանապարհով, առանց դասի հաճախելու, ձեռք է բերել ԴԻՊԼՈՄ։
Ենթադրում եմ, որ տվյալ անձնավորությունը կփորձի հերքել նշված փաստերը, սակայն ես պատրաստ եմ՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը 1995-ին ավարտելուց 26 տարի հետո նրան ծանոթացնել իրեն չճանաչող իր «համակուրսեցիների» հետ։
Ահա այսպիսի «ֆեյք» պատմություն։
May be an image of 1 person and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել