Հրա՞յր (Hrayr Tamrazian, որիդ թեգելու հնարավորությունն այստեղ չկա. գիտեմ, որ «հավատարիմ» մարդիկ թեգելուց ավելի արագ սա կհասցնեն քեզ), դու պարզաբանելու ոչինչ չունե՞ս: Չե՞ս ուզում գոնե ձևի համար արդարանալ, թե իբր ժամանակը սպառվում էր, չլսեցիր, որ հաղորդմանդ հյուրն ասաց, որ կկրակեն ժողովրդի վրա. չլսեցիր, դրա համար էլ ասացիր՝ շնորհակալություն, և շարունակում էիր ժպտալ. չլսեցիր, դրա համար էլ հակընդդեմ հարց չտվեցիր: Հը՞: Ասելիք չունե՞ս ինձ, Հայաստանի հանրությանը, որին սպառնում են կրակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել