ԿԳՄՍ-ն մերժել է հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի արձանը կանգնեցնել Երևանում, նշելով, որ «վերոնշված առաջարկի նպատակով, ցավոք, ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն»։ Պատասխան նամակի տակ առկա է ԿԳՄՍՆ փոխնախարար Արայիկ Խզմալյանի ստորագրությունը:
Հ.Գ.Եվ հայրդ քեզ հողին հանձնելուց հետո մեզ կոչ արեց ծաղիկեր և պսակներ գնելու փոխարեն,փոխանցումներ կատարել համահայկական հիմնադրամին։Հետո երբ նրանց ընտանիքին ցանկացել են գումարներ փոխանցել աշխարհի տարբեր երկրներից խնդրել է այդ նույն հիմնադրամին փոխանցումներ կատարել։Այնուհետև մեքենան նվիրեց ՊՆ-ին և իր հարցազրույցներից մեկի ժամանակ հիմնավորեց իր այդ քայլը...անկեղծ ես ամաչեցի ՊՆ-ի փոխարեն։Բոլորիս համար հայրդ հայի,ուժեղ տղամարդու վառ օրինակ է ծառայում։Ոչինչ չի խնայում ազգի,պետության համար։Եվ հիմա մենք փոխանակ նրան որևէ կերպ,որևէ հարցում թև ու թիկունք լինենք,տալիս ենք նման պատասխան։
Ալբերտ,քո արձանը անպայման կլինի։Հայտնում եմ իմ աջակցությունը և վստահ եմ,որ մի ողջ ազգ ընտանիքիդ և քո կողքին է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել