News.am-ը գրում է․

Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա, ինտերնետ հասանելիությունն էլ թույլ է: Գյուղացիները մտածում են, որ դա մտադրված է արվել՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց տավուշցի Կարեն Ղազարյանը:

Նրա խոսքով, գյուղացիները տեղեկություն չունեն հոսանքազրկման պատճառի մասին, սակայն կարծում են, որ իրենց վրա հոգեբանորեն ազդելու միջոց է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանական ուժերը շարունակում են երկու կողմից փակ պահել գյուղի ճանապարհը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների:

Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել