Armenpress.am-ը գրում է.

Առնվազն յոթ մարդ Է ձերբակալվել Իսպանիայի Բարսելոն քաղաքում, որտեղ վեցերորդ օրն անընդմեջ տեղի են ունենում ձախ արմատականների կողմից կազմակերպված անկարգություններ, որոնք կապված են ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փետրվարի 21-ին ակցիան Բարսելոնում սկսվել Է «Սանտս» կայարանի մոտ: Բողոքողները ուղեւորվել են կենտրոն, բայց ոստիկանությունը նրանց խոչընդոտել Է մոտենալ Իսպանիայի հրապարակին:

Շարասյունը փոխել Է երթուղին եւ Համալսարանական հրապարակ ուղեւորվել Ասելի երգի ներքո: Արմատականները, որոնց թվում բազմաթիվ անչափահասներ կան, սկսել են իրավապահների վրա քարեր, աղբ, շշեր նետել, բացականչել վիրավորական խոսքեր, պոկել ճանապարհային նշանները: Ոստիկանները հեռացրել են հանրահավաքի մասնակիցներին, իսկ նրանք ուղեւորվել են Կատալոնիայի հրապարակ՝ ճանապարհին նոր բարիկադներ կառուցելով: Արմատականները կոտրել են խանութների ցուցափեղկերը եւ սկսել թալանել հագուստի խանութները, գործողության ժամանակ վիրավորվել Է իրավապահ ուժերի մեկ ներկայացուցիչ: Մեկ օր առաջ՝ փետրվարի 21-ին, բողոքներ եւ բախումներ են տեղի ունեցել նաեւ Բիլբաոյում (Բասկերի երկիր): Արմատականները շուռ են տվել եւ այրել կոնտեյներներ, մոպեդներ, ոստիկանների վրա նետել են տարբեր առարկաներ: Երիտասարդներից մեկը հարձակվել Է Deia թերթի լուսանկարչի վրա, մեկ մարդ ձերբակալվել Է:

Կարգի պահապանները կիրառել են մահակներ եւ ռետինե փամփուշտներ: Բողոքներն Իսպանիայում սկսվել են փետրվարի 16-ին ռեփեր Պաբլո Ասելին ձերբակալելուց հետո, որին ինն ամսվա բանտարկության Էին դատապարտել երգերում եւ սոցիալական ցանցերում միապետությանը վիրավորելու եւ արգելված ահաբեկչական կազմակերպությունները փառաբանելու համար: Բազմաթիվ քաղաքներում ակցիաները վերաճում են անկարգությունների եւ ոստիկանների հետ բախումների: Մշակույթի հարյուրավոր գործիչներ, այդ թվում ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը եւ դերասան Խավիեր Բարդեմը, հռչակագիր են ստորագրել հաջակցություն նրա: Իսպանիայի կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարել Է ազատ խոսքի հետ կապված հանցագործության համար պատիժը վերանայելու պլանների մասին, որպեսզի այն կիրառվի միայն այն անձանց նկատմամբ, որոնք բռնարարքներ են կատարել կամ որոնց գործողություններն սպառնալիք են ներկայացնում հասարակական կարգի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել