Ձախից Մարիուս Յուզբաշյանն է: Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին եղել է պարտիզանական ջոկատի հրամանատարի տեղակալ: 1943-ից օպերլիազորից հասել է Արևելյան Գերմանիայում ՊԱԿ Հետախուզական վարչությունում բաժնի պետի պաշտոնի: 1970-1978 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ-ում եղել է անլեգալ հետախուզության վարչության պետի տեղակալ։ 1978-ին նշանակվել է Հայաստանի ՊԱԿ ղեկավար: Հետախուզական գործունեություն է վարել 10-ից ավել արտասահմանյան երկրներում: Միութենական հանրապետություննեի ՊԱԿ ղեկավարներից միակն էր, ով ուներ գեներալ-լեյտենանտի կոչում: 1988-ին մեծապես նպաստել է արցախյան շարժման մեկնարկին, ինչից հետո ազատվել է աշխատանքից: Սպանվել է 1993-ին՝ Երևանում, առավոտյան զբոսանքի ժամանակ, անհայտ պատճառներով:
Աջից ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է: Արցախյան պատերազմի տարիներին՝ 1993-1994-ին ծառայությունն անցկացրել է ճակատից հեռու, անվտանգ վայրում՝ ռուսական սահմանապահ զորքերում: Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ եղել է Արգիշտի Քյարամյանի ենթական: 1999-2020 թվականներին ԱԱԾ օպերլիազորից դարձել է վարչության պետ: 2020-ին նշանակվել է Արցախը հանձնած, Հայաստանը կապիտուլացրած, բազմահազար զինվորների մահվան դատապարտած ԱԱԾ տնօրեն: Ինչ-որ ֆեյքի գործով 4 անձ է ձերբակալել, մինչդեռ ֆեյքն իր գործունեությունը շարունակում է:
Հարց. Աբազյան Արմենն ինչ զգացողություններ է ունենում, երբ մտնում է Մարիուս Յուզբաշյանի աշխատասենյակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել