Ես կարող եմ 5000 պատճառ ասել, թե ինչու եմ վաղը լինելու Ազատության հրապարակում: Դրա համար պետք է ընդամենը 5000 զոհված եղբայրներիս անունները տամ: Բայց այս իշխանությունը ամեն օր իջնում է ավելի ներքև, ծակելով ավելի նոր հատակներ: ԱԱԾ-ը բերման է ենթարկվել ընկերս՝ Կարեն Բեքարյանը: Կարենը Հայաստանի եզակի, բացառիկ եւ ազնվագույն նվիրյալներից է՝ փայլուն ՄԱՐԴ ու հիանալի ՄԱՍՆԱԳԵՏ: Դա անում է մի ծառայություն, որի էլիտար ստորաբաժանմանը ռազմի դաշտից փախուստի մեջ մեղադրեց Արայիկ Հարությունյանը ու մեկը դրանցից ծպտուն չհանեց: Դուք ԱԱԾ-ը չեք, դուք վաղուց արդեն ՆՓԾ-ը եք: Ես վաղը ԿԱՐԵՆԻ տեղն էլ եմ լինելու հրապարակում: Երկիրը պիտի հականեխվի, հերիք է!!!!
15:00, Օպերա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.mkhitaryan/posts/5041269755947649
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել