Yerkir.am-ը գրում է.
Երեկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայ լրագրողը բարձրացրել է այն հարցը, որ Թուրքիայում երկու հայկական եկեղեցի է վաճառքի հանվել, կան նաև քրիստոնեական եկեղեցիների և գերեզմանատների ոչնչացման բազմաթիվ փաստեր, որոնք Թուրքիայի իրավասու մարմինների կողմից արձագանք չեն ստանում:
Զախարովային զարմացրել է, որ աշխարհում կան կրոնական օբյակտների վաճառքի պրակտիկա:
«Մեր դիրքորոշումը, նաև, հիմնված է միջազգային հարթակներում հայտարարված մոտեցումների վրա: Այս դիրքորոշումը կապված է կրոնական վայրերի, պատմական հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտության հետ:
Ինչ վերաբերում է անշարժ գույքի օբյեկտների վաճառքին, ապա ես կարող եմ այժմ հեռանալ պաշտոնական մասից, հիմա նույնիսկ չեմ կարող գնահատական տալ», - ասել է նա: