Հետաքրքիր տեղեկություններ են տարածվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի՝ վերջին օրերին ԱՄՆ կատարած այցի շուրջ: Նախ վերջինիս այցը տևել է 7 օր: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը կցկտուր տեղեկություններ է հայտնում և շատ չի ծավալվում, այնինչ այս այցի իրական նպատակները դարձել են փորձագետների քննարկման թեմա: Հասարակությանը հասանելի տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով ռազմածովային ուժերի համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Սակայն իրականում քննարկվել են մի շարք խնդիրներ, որոնք չեն կարող հետաքրքրություն չառաջացնել: Նախ, ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ-ն փորձել է կրկին անգամ ներքաշել Ադրբեջանին հակաիրանական պայքարի մեջ, օգտագործել վերջինիս օդակայանները Աֆղանստանում ՆԱՏՈ-ի ուժերի կարիքների համար: Ինչպես նաև խոսվում է եկող տարի Նախիջևանում ՆԱՏՈ-ի ռազմաբազա ստեղծելու մասին: Այդ ռազմաբազան պետք է ստեղծվի Թուրքիայի ուժերով: Փաստորեն այս խոսակցությունները սկսում են ակտիվանալ վերջին շրջանում, և Աբիևի այցով ձևավորվում է գործողությունների կոնկրետ օրակարգ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200384400481871
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել