Թուրքին Արցախը տվածին ասում են Արցախը ազատագրողներին վերացրու:
2008թ-ի փողոցային մոռացված բառապաշարը ու տրյուկերը ուզում են այս առաջատար տեխնոլոգիաների դարում կրկին կիրառել մեր ժողովրդի վրա:
Շիրակի մարզի բնակչությունը պարզվեց էլ ուրիշ խնդիր չունի,միակ խնդիրը «ռոբասերժական կլանի» վերացումն է:
Ու էդ բեմադրության կազմակերպիչները էնքան անտաղանդ են,որ գոնե մի երկու խնդիր պետք է ձևի համար բարձրացնեին,որ շարքային պողոսը հավատար կատարված մեծ ցնծությանը և «ազգի փրկիչի» հայտնությանը:
Տարիներ շարունակ կլաների միֆերին հավատացող զանգվածը այսօր այնքան է հիասթափվել այդ ծեծված բառերից,որ արդեն նայում ու ծիծաղում է այս կարգի բեմականացումներին և այս որակի թաթերական ցածրակարգ դրսևորումները միայն խղճահարություն են առաջացնում ուրիշ ոչինչ:
Իշխանությունը երեք տարի ձեր ձեռքում է բա ի՞նչի էդ կլանները չբացահայտեցիք,թե միայն անիմաստ խոսելն է ձեր մոտ լավ ստացվում,մի խոսքով Շիրակի էս կոմեդիան ավելի շատ մարդ է բերելու հրապարակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/3732348843507497
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել