Armenpress.am-ը գրում է․

Փարիզի դատարանը երեք ջիհադիստ ահաբեկիչների դատապարտել է 22-30 տարվա ազատազրկման ահաբեկչական խմբավորում ստեղծելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-

Դատապարտյալները մեղավոր են ճանաչվել 2016 թվականի դեկտեմբերին Փարիզի ահաբեկչության նախապատրաստման մեջ: Քննությունը պարզել է, որ նրանցից երկուսը՝ Յասին Բուսերիան և Հիշամ Մակրանը 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ստրասբուրգում ստեղծել են մի խմբավորում, որը հարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Երրորդ մեղադրյալը՝ մարոկկացի Հիշամ ալ-Հանաֆին, զբաղվել է կամավորների հավաքագրմամբ: Նա նաև մտադրվել է Փարիզում մասնակցել ահաբեկչությանը՝ մահապարտի կարգավիճակով, սակայն 2016 թվականի նոյեմբերին Մարսելում ձերբակալվել է:

Երեքն էլ դատարանի առաջ ասել են, որ զղջում են արվածի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել