Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի կենտրոնական հատվածում գտնվող Մադյա Պրադեշ նահանգում ավտոբուսն ընկել է ջրանցքը, որի հետևանքով 32 մարդ է մահացել, հայտնում է տեղական ND TV լրատվականը։

Դեպքը տեղի է ունեցել նահանգի կենտրոնից 650 կմ հեռավորության վրա՝ Սիդհի շրջանում։ Ավտոբուսում 60 ուղևոր է եղել: Նշվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։

Աղետների արձագանքման ազգային ուժերի (SDRF) անձնակազմն իրականացնում է փրկարարական աշխատանքներ: 

Մինչ այժմ հայտնաբերվել է 32 ուղևորի դի, յոթ ուղևոր փրկվել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել