«Կարծում եմ՝ պետք է կոտրել ՊՆ-ի այդ իրավիճակը: Ռուսաստանը ևս ապրել է նման իրավիճակ: Դա եղել է չեչենական պատերազմից հետո, այդ ժամանակ Ռուսաստանը, փաստորեն, պարտվել էր պատերազմում, բայց Ռուսաստանը կարողացավ ներսից հավաքվել և հաղթել երկրորդ պատերազմում: ՌԴ-ի փորձը պետք է հաշվի առնել, Հայաստանը կարող է ինքնուրույն հավաքվել, բայց կա նաև դաշնակից, որը մշտապես օգնում է: Պարզապես պետք է ճիշտ որոշումներ կայացնել, ամրապնդել զինված ուժերը և պատրաստվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱՊՀ Ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀՀ-ին սպառնացող վտանգներին:
Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանությանը պետք է պատրաստվել, քանի որ ԼՂ պաշտպանության մասին պետք չէ մտածել, դա ՌԴ-ն ապահովում է, իսկ ՀՀ-ի մասին պետք է մտածել, ինչպես պաշտպանել Ադրբեջանից, Թուրքիայից՝ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ՝ Նախիջևանի կողմից:
Նրա խոսքով՝ պետք է լրջորեն մոտենալ ոչ միայն ԶՈՒ մարտունակության վերականգնմանը, այլև մոբիլիզացիոն ռեզերվի հարցին, որը, ինչպես պարզվեց՝ կա՛մ չկա, կա՛մ դրան կցված սպառազինություն չկա, կա՛մ չկա ցանկություն այն գործի դնել, այդ հարցը որակապես պետք է փոխվի:
«Հնարավոր չէ խոսել ՀՀ տարածքի պաշտպանության մասին, եթե հնարավոր չէ իրականացնել մոբիլիզացիա, քանի որ ներկայումս խոսքը ՀՀ տարածքի պաշտպանության մասին է՝ պաշտպանելու համար Հայաստանը՝ որպես անկախ, ինքնիշխան պետություն: Սա ամենակարևոր հարցն է: Դրա համար հարկավոր է ձեռնարկել որոշակի քայլեր, և ասեմ, որ ՌԴ-ն պատրաստ է այդ հարցերում Հայաստանին աջակցել»,- ասել է Վլադիմիր Եվսեևը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում»։