Yerkir.am-ը գրում է.

Իրանը ԵԱՏՄ-ին անդամակցելու նախապատրաստական աշխատանքներ կսկսի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին, ըստ Pars Today-ի, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

«Մեկնարկել են ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության բանակցությունները: Մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կսկսվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է նա:

Երեկ առավոտյան Թեհրան ժամանած մեջլիսի խոսնակը օդանավակայանում լրագրողներին պատմել է Ռուսաստան կատարած այցի ձեռքբերումների և այցի ընթացքում քննարկված տնտեսական հարցերի մասին:

«Իրանը ԵԱՏՄ անդամ է, որը տարածաշրջանի երկրները միավորել է ազատ առեւտրի գոտու մեջ»,- նշել է խոսնակը։

Նա հավելել է. «Չնայած կորոնավիրուսի համաճարակին` Իրանի արտահանումը Ռուսաստան աճել է 40 տոկոսով: Նախատեսվում է ստեղծել ֆինանսական, առևտրային և նյութատեխնիկական ապահովման կենտրոններ մաքսային և պայմանագրային խնդիրները լուծելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել