«Հետևում եմ իշխանություններին մերժող անձանց գրառումներին, լսում եմ, թե ոմանք ինչ ծանր են տանում Արցախի կորուստն ու այս ողբերգական պատերազմը, ինչպես են անիծում և սպառնում իշխանության բարձր աթոռներին նստածներին, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին, և խղճում եմ այդ մարդկանց։ Նրանց թվում է, թե իրենց վերաբերմունքը՝ հայհոյանքը, քննադատությունը, անեծքներն ու հորդորները, որևէ դեր խաղալու են։ Մի գեղեցիկ օր արթնանալու են և հանկարծ իմանան, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ դիմում է գրել ու հեռացել։

․․․Հիմա կարելի է հռետորական հարց տալ խաղաղ հրաժարականի ակնկալիք ունեցողներին․ այ խելոքներ, մարդը եկել է, ողջ երկիրը խառնել իրար, հազար ու մի ապօրինություն արել, հազար մարդու հետ թշնամացել, հարյուրավոր մարդկանց հետապնդման հրամաններ արձակել, տասնյակ հազարների մահվան ու հաշմանդամության, մի քանի հազարի արտագաղթի պատճառ դարձել, հարյուրավոր ինստիտուտներ քանդել, մարդկանց զրկել պաշտոնից ու ապրուստից, իր թիմի ու մերձավորների հույսերն էլ դեռ չի արդարացրել, ո՞նց կհեռանա։ Դեռ օրումեջ էլ ընդդիմությունը սպառնում է, թե՝ դատվելու ես, նստելու ես։ Հո ինքնասպան չի՞»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել