Որպես մահակ օրենսդրական նախաձեռնություն, որով վիրավորանքի համար այլեւս կտուգանվեն մինչեւ 5 միլիոն դրամով, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 10 միլիոն դրամով։
Այդ առումով պետք է նշեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում նշում է. «Քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները պետք է առավել հանդուրժող լինեն իրենց հասցեին հնչող նույնիսկ վիրավորանք պարունակող հրապարակումների և հատկապես քննադատության նկատմամբ, որը որոշ դեպքերում կարող է լինել ցնցող, անհանգստացնող: Բայց իրենք պետք է հանդուրժող վերաբերմունք դրսևորեն՝ հաշվի առնելով հասարակությունում իրենց ստանձնած պաշտոնը, դիրքը, առաքելությունը, այն, որ տնօրինում են վարչական ռեսուրսների»:
Ըստ Lingens v.Austria, գանգատ թիվ 9815/82, 8-ը հուլիսի 1986 թվական գործով ՄԻԵԴ-ի դիրքորոշման. «քաղաքական ակտիվ գործունեության մեջ մտած անձինք պետք է ավելի հանդուրժող լինեն, ավելին քաղաքական գործիչները պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել