Նիկոլի ուսապարկերը հերթական օրենսդրական նախաձեռնությունն են զոռբայորեն անցկացնում ԱԺ-ում, որով նախատեսվում է խստացնել վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված պատժամիջոցները։ Օրինակ՝ վաղը «Նիկոլ՝ դավաճան» ասելու համար քաղաքացին կարող է բախվել իրավիճակի, երբ դատարանի որոշմամբ իրեն կտուգանեն 10 միլիոն դրամով, որովհետև Նիկոլի հերթական վնգստացող դատավորը քաղաքացուց կպահանջի ապացուցել, որ Նիկոլը դավաճան է, իսկ քանի դեռ նման դատավճիռ չկա, այդպիսի պնդումը կդիտարկվի որպես Նիկոլին զրպարտել։
Ավելի փոքր՝ 5 միլիոն տուգանքի ենթակա կլինեն նրանք, ովքեր, օրինակ, «Նիկոլը պոռնկորդի է» կասեն, որովհետև այս դեպքում հիպոթետիկ վնգստացող դատավորը կարող է դիտարկել արդեն ոչ թե որպես զրպարտություն, այլ որպես վիրավորանք։ Հետաքրիր է, թե ինչ տուգանք է սպասելու, օրինակ, «Նիկոլը դավաճան պոռնկորդի է» ասողներին, որովհետև այս տրամաբանությամբ այս կարճ ֆրազում կարելի է դիտարկել հա՛մ զրպարտություն, հա՛մ վիրավորանք։
Ես հիմա չեմ քննարկելու նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկողների երեսպաշտության փաստը, իսկ այն ակնառու է, եթե հաշվի առնենք այն աներկբա փաստը, որ նիկոլական ֆեյքային ֆաբրիկաները, թիմի անդամներն ու համակիրները և անձամբ Նիկոլն այլոց զրպարտելու և վիրավորելու անգերազանցելի բարձունքում են։ Ի՞նչ իմաստ ունի քննարկել մի բան, որ առանց այն էլ ակներև է։
Ես չեմ քննարկելու այն փաստը, որ իրենց դեմոկրատիայի բաստիոն հռչակած ու խոսքի ազատության ռահվիրաներ համարողները գնում են մի օրենքի խստացման, որը մեղմացվել էր չարաբաստիկ նախկինների օրոք արևմտյան ճնշումների արդյունքում։ Ի՞նչ իմաստ ունի քննարկել մի բան, եթե այդ անհամապատասխանությունը ո՛չ բաստիոնիստներին է հետաքրքիր, ո՛չ արևմտյան այդ ուժերին, որ նախկինների օրոք նկատում էին ամեն ինչ, իսկ ներկաների օրոք՝ ոչինչ։
Ես ոչ էլ կքննարկեմ հարցի իրավական, ֆինանսական և հումանիտար կողմերը։ Այդ ամենը, եթե անգամ իմաստ էլ ունի, առանց ինձ էլ բոլ-բոլ քննարկվում է։ Փոխարենը եկեք քննարկենք նման սահմանափակումների հնարավոր հետևանքները։
Մի կողմից հասկանալի է ուսապարկերի տրամաբանությունը. նրանք ոգեշնչված են պատերազմական օրերի փորձից, երբ բոլոր անցանկալի գրառումներ ու հայտարարություններ անողներին աջ ու ձախ տուգանում էին 300,000-1,000,000 դրամով, և արդյունքում հաշված օրերի ընթացքում հասել էին նրան, որ Ֆեյսբուքում ով #Հաղթելուենք նարատիվից դուրս բան էր գրում, միանգամից այդ գրառման մեկնաբանություններում տասնյակ ու հարյուրավոր մարդիկ սկսում էին նշել Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, և այդ դժբախտներին հաճախ տուգանում էին։ Հիմա էլ ուսապարկերը որոշել են նույն մեխանիզմը ծառայեցնել իրենց՝ չհայհոյվելու ու իրենց մասին չապացուցված տեղեկություններից զերծ մնալու ցանկությանը։
Մյուս կողմից՝ ուսապարկերը չեն հասկանում, որ նման միջոցներով լռության հասնելու ռազմավարությունն ունի իր ռիսկերը։ Նախ՝ դա ավելի է կատալիզացնելու ներհասարակական լարվածությունը, որովհետև եթե հիմա մարդիկ իրենց նեգատիվը գոնե ինչ-որ չափով կարողանում են կանալիզացնել նույն ֆեյսբուքյան գրառումների ու մեկնաբանությունների միջոցով, ապա վաղը դա անելուց գուցեև խուսափեն, եթե տեսնեն, որ իրոք աջ ու ձախ տուգանելու են, բայց այն լարվածությունն ու նեգատիվը, որ նրանք ունեն, ոչ մի տեղ չի կորելու և միայն ավելանալու է։
Հաջորդը հայտնի՝ պատից կախված հրացանի բանաձևն է, ըստ որի, եթե հրացանը կա, ապա այն անպայման կրակելու է։ Այստեղ էլ լարվածությունը կա, և այն անպայմանորեն ժայթքելու է, և որքան շատ սահմանափակեն այդ լարվածության կանալիզացման խողովակները, այնքան ավելի ցավոտ է լինելու այդ պայթյունը։ Այլ կերպ ասած՝ ուսապարկերն իրենց ձեռքով ստեղծում են բոլոր նախադրյալները, որ իրենց իսկ համար բացարձակ անվտանգ չլինի փողոց դուրս գալը։ Երբ դու հասարակությանը չես թողնում, որ քեզ հայհոյեն, մեծ մասը սկսում է դա անել լուռ ու զգույշ, բայց էապես ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր մտածում են՝ դե, եթե հայհոյելու համար ինձ տուգանելու են, ես էլ դրանցից մեկին դալանում կբռնեմ ու շանսատակ կանեմ, տեսնեմ, թե ոնց են իմանալու, թե ով էր դա անողը, որ մի հատ էլ տուգանեն։
Սա որևէ կերպ բռնության ու ապօրինության կոչ չէ իմ կողմից, սա սառնասիրտ ու ռացիոնալ վերլուծություն է, որը հիմնված է պատմական փորձի ու սոցիալական հոգեբանության նրբությունների վրա։ Ի վերջո, որքան ավելի ավտորիտար բնույթ ունեն իշխանությունները, այնքան ավելի ռադիկալի են հակված նման ավտորիտար իշխանություններին հակադրվող միավորները։
Որքան ավելի շատ են օրենսդրական և ռեպրեսիվ մեխանիզմները, որոնք կոչված են տարրալուծելու ու արգելելու ընդդիմությունն ու քննադատությունը, այնքան ավելի մեծ է անհատական տեռորի տեսքով պատասխան ստանալու հավանականությունը, և այս ամենը փաստ է։