Եվ ի՞նչն է ավելի ողբերգական՝
- այն, որ Նիկոլը շարունակում է ստորագրել թուրքահաճո թղթեր,
- այն, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը մոռացած և Թուրքիայի հետ սահման բացելը տենչացող ԱԳ նախարարը և իր ղեկավարած գերատեսչությունը անգամ տեղեկացված չեն եղել այս փաստաթղթի գոյության մասին,
- այն, որ Նիկոլի համար հրաշալի Կապանը «Кафан» է (երևի էլի դժբախտ ու դժգույն),
- այն, որ սեփական ժողովուրդը թշնամի է Նիկոլի համար (քանի որ պետական գաղտնիքը պահվում է թշնամուց, իսկ Ադրբեջանը այս փատաթղթի տակ ստորագրել է, էլ ումի՞ց գաղտնիք պահել),
- այն, որ Նիկոլը դեռ շարունակում է իրականացնել «թուրքական երազանքը»,
- այն, որ վստահաբար նման փաստաթղթեր էլի կան և կլինեն,
- այն, որ արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը ցինիկաբար մեր գերի տղաներով «առևտուր» է անում՝ ամեն անգամ 5 հոգի վերադարձնում՝ հերթական իր ցանկության կատարման դիմաց,
- այն, որ Նիկոլը միանձնյա որոշում է հանձնում է այն, ինչը բոլորինս է՝ հայրենիքը, մեր պետության տարածքները, որն առնվազն բոլորովս՝ հանրաքվեի միջոցով պետք է որոշենք:
Ցանկացած պետության հիմնասյունն է Սահմանադրությունը: Երբ այն չի պահպանվում,պետությունները կործանվում են, վերանում:
Ժամանակին Հրայր Թովմասյանը բնորոշեց, որ «պահում է իր խրամատը», բայց թուրքահաճո որոշումներին Հրայրը խոչընդոտ էր:
Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր պետք զավթել Սահմանադրական դատարանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10214882886544125
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել