Ամեն մի ժողովուրդ իր երազանքն ունի: Ադրբեջանի երազանքը Նիկոլն էր… Կատարվեց: Եվ ինչն ավելի սարսափելի է՝ շարունակում է կատարվել:
Նիկոլի ամեն մի քայլ, խոսք, գործողություն թուրքահաճո է: Ճակատագրի հեգնանքն է, կարծես՝ թուրքերն իրեն ծաղրում են, «նոլդու» երգեր գրում, տորթեր թխում, անեկդոտներ պատմում, Ալիևն իր վրա մատ է թափ տալիս, հետո էլ հրճված պարում այդ նույն «նոլդու փաշինյանի» տակ, իսկ Նիկոլը շարունակում է նրա բոլոր քմհաճույքները կատարել՝ փաթեթավորելով մեր հայրենիքի հերթական պատառը…
Մի քանի անգամ փորձեցի անդրադարձ գրել այս օրերի քաղաքական զարգացումներին՝ Նիկոլի, իր թիմի և իրեն ծառայողների ակնհայտ ցինիզմի և հայակործան քայլերի մասին, հետո հասկացա, որ ոչ Նիկոլը, ոչ իր թուրքահաճո աշխատանքը չեն փոխվելու. միևնույնն է, նա շարունակում է այսօր ապրել կառավարական առանձնատանը, ծառայողական մեքենայով գործի գնալ կառավարական շենք՝ շքախմբով, թիկնապահներով, այս ամենի համար ստանալ շատ բարձր պետական աշխատավարձ:
Հ.Գ. Գուցե մենք էլ մի ծաղրերգ գրենք նրա մասին, որ ի օգուտ մեզ սկսի գործել:
Հ.Հ.Գ. ԱԱԾ-ն սատանային գտա՞վ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10214880250358222
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել