Եթե Ավարայրի ճակատամարտում հայերս տարել ենք բարոյական հաղթանակ, ապա Արցախյան 3-րդ պատերազմում մսխեցինք ոչ միայն այդ բարոյական հաղթանակն, այլ որպես ազգ մեր ամբողջ պատմության ընթացքում ունեցած բոլոր հաղթանակները:
Մենք ոչ թե պարտվեցինք, այլ դարձանք անինքնասեր, արժանապատվություն չունեցող ազգ, իսկ դրա գլխավոր մեղավորին էլ հանդուրժում ենք ամեն օր՝ արդեն 3 ամիս:
Լինենք արդար ու արձանագրենք, որ մենք արժանի չենք մեր նախնիների իրական և բարոյական հաղթանակներով հպարտանալուն:
Սա է իրականությունը, մնացածը երեսպաշտություն և ինքնախաբեություն է,
քանի դեռ հանդուրժում ենք մեզ ստորացնողներին, այնքան նսեմացնում ենք մեզ՝ որպես ազգ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել