Armsport.am-ը գրում է․

Եվրոպա լիգայի 1/32 եզրափակչի «Բենֆիկայի» ու «Արսենալի» հանդիպումները կանցկացվեն չեզոք մարզադաշտերում՝ տվյալ երկրներում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջին խաղը, որում «Բենֆիկան» կլինի նոմինալ տանտեր, տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Պատասխան խաղում «Արսենալ» Աթենքում կհյուրընկալի պորտուգալական թիմին:

«Բենֆիկայի» և «Արսենալի» առաջին հանդիպումը նախատեսված է փետրվարի 18-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել