Lragir.am-ը գրում է.
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը տեղեկացնում է, որ կառավարական և հակակառավարական ուժերի միջև ընթացող մարտերի ժամանակ, պայթյունի հետևանքով երեքշաբթի երեկոյան Դամասկոսի արվարձաններից Ժարամանա շրջանում՝ «Սիուֆ» հրապարակի մոտ, հերթական ականված մեքենա է պայթել։ Հայտնված մի քանի անհայտ դիակների քննությունից հետո պարզ է դարձել, որ զոհվածների մեջ կա մեկ հայ՝ 1966 թ. ծնված Սարգիս Մերեսջյանը, ով պայթյունի ժամանակ գտնվել է հրկիզված փոխադրակառքում։
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/86564
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել