Դամասկոսում հայ է սպանվել


18:46 , 7 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը տեղեկացնում է, որ կառավարական և հակակառավարական ուժերի միջև ընթացող մարտերի ժամանակ, պայթյունի հետևանքով երեքշաբթի երեկոյան Դամասկոսի արվարձաններից Ժարամանա շրջանում՝ «Սիուֆ» հրապարակի մոտ, հերթական ականված մեքենա է պայթել։ Հայտնված մի քանի անհայտ դիակների քննությունից հետո պարզ է դարձել, որ զոհվածների մեջ կա մեկ հայ՝ 1966 թ. ծնված Սարգիս Մերեսջյանը, ով պայթյունի ժամանակ գտնվել է հրկիզված փոխադրակառքում։