Փարիզի համալսարանի մասնագետները պարզել են, թե երբ են կորոնավիրուսով հիվանդներն առավել վարակիչ։
Գիտնականները վերլուծել են 2020թ.-ի մարտին ֆրանսիական հիվանդանոց ընդունված 655 հիվանդների տվյալները:
Հետազոտողները պարզել են, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը գագաթնակետին է հասնում ախտանիշների ի հայտ գալուց մեկ օր առաջ:
Միևնույն ժամանակ, ավելի մեծ վիրուսային ծանրաբեռնվածության դեպքում վարակման և առաջին ախտանիշների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածն ավելի կարճ է լինում, պարզաբանել են գիտնականները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել