Փետրվարի 5-ին «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի փեսա Ս. Բայրաքթարն իր թելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութում նշել է. «Ադրբեջանի ԶՈւ-ի՝ հարվածային ԱԹՍ-ների դասընթացներն ավարտած անձնակազմին հավաստագրեր հանձնելու նպատակով գնում եմ մեր հարվածային ԱԹՍ-ների ուսումնական կենտրոն»:
Բայրաքթարի վերոնշյալ հայտարարությունը հերթական ապացույցն է արցախյան պատերազմին Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին։ Մասնավորապես, դրանից կարելի է ենթադրել, որ պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ-ն չի ունեցել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր ղեկավարող մասնագետներ, և հետևաբար դրանք կառավարվել են Ադրբեջան գործուղղված թուրքական անձնակազմի կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3641368715900316&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել