Armenpress.am-ը գրում է․

Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր գիտական հանձնաժողովը թույլատրել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Գիտական հանձնաժողովը, որը կազմավորվել է Առողջապահության նախարար Համեդ Հասանի հրամանով, թույլատրել է պատվաստանյութի գրանցումը և օգտագործումը»,- ասված է հաղորդագրությունում:

Լիբանանի առողջապահության նախարարությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ 200 հազար չափաբաժին պատվաստանյութ ստանալու խնդրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել