Թուրքիայում նոր հակահայկական ալիքի մեկնարկ է տրվել առայժմ առնվազն տեղեկատվական-քարոզչական ամենաբարձր մակարդակում՝ պետական Anadolu լրատվական գործակալության միջոցով։
Առիթը Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասի մի խումբ բնակիչների կողմից թուրքական բեռնատարի վրա հարձակումն է, որի ընթացքում հարձակվողները պատռել են մեքենայի բրեզենտը, քանի որ դրա վրա գրված է եղել «Türkkan» բառը, վարորդին իջեցրել են մեքենայից, վրան ներկ լցրել, հետո ներկ են լցրել նաև մեքենայի սրահում...
Այս միջադեպի մանրամասներին և թուրքական կողմի լուսաբանմանը կարող եք ծանոթանալ մեր տելեգրամյան ալիքում, որի հղումը մեկնաբանությունների հատվածում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0sTpnL1toF1TFscEPsX3QGcxpncDXp1UdnvhJUoo38QixtZx5DAGWSVADHtS7zC51l&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել