News.am-ը գրում է.

ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հուսով է, որ մոտ ժամանակներս կկայանա իր նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանի հարակից տարածքներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«[Ուղեւորության կազմակերպման] վերաբերյալ քննարկումները շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Հուսով ենք, որ առաքելությունը կուղարկվի մոտ ժամանակներս»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր կազմակերպության` Ղարաբաղ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին` տարածաշրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը վերականգնել օգնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել