«Թվում է, թե օրենսդիրների թիվ մեկ քննարկման առարկան այս օրե­րին պետք է լիներ գերիների շուտա­փույթ վերադարձի, դեռևս չհստակեցված սահմանների հարցը և մի շարք այլ հետպատերազմյան ծառացած խնդիրների լուծումն ու խորհրդարա­նական դիվանագիտության ակտիացումը, բայց իրականությունը բոլորո­վին այլ է:

Իշխող խմբակցության պատգամավորներն այս օրերին ակ­տիվորեն զբաղված են քաղաքից դուրս գնալու տեխնիկական հարցե­րով, ինչն ակտիվորեն քննարկում են խորհրդարանական միջանցքներում: Իշխող «Քաղաքացիական պայմանա­գիր» կուսակցությունը և դեռևս վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կանցկացնեն փակ հավաք Ծաղկաձորում, որի օրակարգը զուտ ենթադրություններ են, բայցև ակնհայտ, որ որոշվելու է քաղաքական թիմի հետագա անելիք­ներն ու մարտավարությունը:

Պատգա­մավորները նախատեսում են Ծաղկա­ձորում մնալ գիշերակացով, իսկ որոշ­ները հետաքրքրվում երեկոյի մանրամասներից՝ արդյոք նախատեսված են իրենց համար առանձին համարնե՞ր, թե՞ «պիժամո փարթի» է լինելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել