Analitik.am-ը գրում է.

Ես այսօր իրավապահ մարմիններին կոչ եմ անում հատուկ ուշադրություն դարձնել ու երկրի սահմանները փակել այդ ընտանիքի առաջ, որովհետև Աննա Հակոբյանը եղել է բունկերում, կառավարման կենտրոնում, ինչ իմանանք, թե ինչ ինֆորմացիա է այնտեղից ստացել: Առհասարակ մեր անվտանգության ծառայությունները պետք է հատկապես այնտեղ եղած քաղաքացիական անձանց հեռախոսների ելքային ու մուտքային զանգերը վերծանեն՝ ում են գրել ինչ են գրել, ինչ են ստացել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գեղամ Նազարյանը:

«Ի վերջո մենք հասկանում ենք, որ բարոյական աջակցության մասին այդ անհասկանալի հայտարարությունն այդպես չէ իրականում: Մենք կատակներ ենք անում, բայց նրա՝ այնտեղ գտնվելու հետևանքով մենք ունեցել ենք ծանրագույն կորուստներ: Հիմա Աննան մոսկովյան վոյաժներից, հռհռոցներից հետո հայտնվել է ԱՄՆ-ում: Ես մեր ամերիկահայերին, Եվրոպայում, Ռուսաստանում ապրող հայերին մեր զոհված տղաների, վիրավորների, նրանց ծնողների, զինվորականների, բոլոր նորմալ մարդկանց անունից կոչ եմ անում անգամ լումա չտալ նրանց: Նրանք եկել են մեր երեխաների անունից ձեզանից փող հավաքեն իբր օգնության համար: Խնդրում եմ նրանց որևէ կոպեկ չտաք, նրանք պետք է դառնան «իզգոյներ»»,-ասաց նա:

«Դուք բոլորդ տեսաք լուսանկարներն, թե Աննան ինչ հագուստով էր ու ինչ հայացքով էր նայում զոհված ոստիկանի կնոջը: Դուք տեսա՞ք, թե իչ լկտի հայացքով էր նայում: Այդ հայացքի մեջ այնքան ասելիք կար, կարծես ասում էր «տեսա՞ք, թե ձեզ ինչ արեցինք ու մարսեցինք»: Ոչ, Աննա, դուք չեք մարսելու, ես վստահեցնում եմ, դուք հայ ժողովրդին լավ ճեք ճանաչում, դուք լավ չեք հաշվել»,-ասել է Նազարյանը:

Նազարյանի խոսքերով, իրավապահները պետք է հետաքրքրվեն Հակոբյանի այցերով. «Արդյո՞ք Նիկոլը բարոյական աջակցության կարիք չունի, ինչո՞ւ կինն իր մոտ չի լինում: Գուցե այդ 5 միլիարդի հարցն են ուզում լուծել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել