Սերժ Սարգսյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով եւ հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Նա հիվանդությունը շատ թեթեւ է տարել, ապա թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, եւ երեկվանից արդեն գրասենյակում է։ Մեր տեղեկություններով՝ այսօր կայանալու է վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին, հիշեցնենք, մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ հարցրինք՝ կայանալո՞ւ է արդյոք հանդիպումը, եւ ի՞նչ են քննարկելու։ «Սերժ Սարգսյանն ապաքինվել է եւ այսօրվանից ֆուլ աշխատանքային հանդիպումների մեջ է, այդ թվում՝ քաղաքական եւ տարբեր ձեւաչափերով, գուցեեւ՝ Ձեր ասած, գուցեեւ՝ տարբեր»,- ասաց նա։ Մեր տեղեկություններով, այդ հանդիպումը որոշելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը։ Ըստ ամենայնի, ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը եւ նոր փուլի սկիզբը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել