Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան տեղափոխվեց «Հերտա»։ Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Բեռլինյան թիմում Խեդիրան հանդես կգա 28 համարի ներքո։

«Ակումբը ահռելի ջանքեր է գործադրել ինձ հետ պայմանագիր ստորագրելու համար։ Շնորհակալ եմ «Հերտային» ու, անկեղծ ասած, անհամբեր սպասում եմ այս թիմի մարզաշապիկը հագնելուն ու խաղադաշտ դուրս գալուն։ Ինձ ֆիզիկապես հիանալի եմ զգում։ Ուզում եմ վերջին տարիներին ձեռք բերածս փորձն օգտագործել, որպեսզի օգնեմ «Հերտային» հասնել սպորտային մեծ հաջողության»,-ասել է Խեդիրան։

Խեդիրան «Յուվենտուսում» հանդես էր գալիս 2015 թվականից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել