Հայաստանն էլ մի մեծ հիմնարկ է,որը անտեր է մնացել:Պատկերացրեք մի հիմնարկ,որտեղ աշխատանքային սխալների կամ դիտավորության կամ սխալ աշխատանքի կազմակերպման պատճառով մահանան մի քանի աշխատակիցներ:
Բնական է չէ՞,որ բացի դեպքի քննությունից և օրենքով սահմանված պատիժներից տվյալ հիմնարկի ղեկավարը կամ պաշտոնանկ կարվի կամ հրաժարականի դիմում կգրի:Հիմա ո՞նց է բա լինում հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձաձ այս ոչ բարով կառավարությունը շարունակում է պաշտոնավարել:
Ավելին,պատկերացրեք այդ նույն հիմնարկի ղեկավարը ասի հա ի՞նչ ես ինչ մեղավոր եմ,ես պատասխանատուն են թիվ մեկ,բայց ոչ մեղավորը:Եվ արդյունքում նույն հիմնարկի աշխատակիցները շարունակեն գլուխները կախ հանդուրժել անպատասխանատու և հիմնարկը կործանող դիրեկտորին,այո ոչ թե սեփականատիրոջը այլ դիրեկտորին,քանի որ Հայաստանի դեպքում սեփականատերը ժողովուրդն է:
Այս լկտի անբարոյականությունը շարունակվելու է մինչև երկրի վերջնական կործանումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել