Analitik.am-ը գրում է․

Analitik.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խիստ անհանգստանալով «ՎԵՏՕ» շարժման գործունեությունից, հանձնարարել է իր հովանավորության տակ գտնվող խուլիգանախմբերին ֆիզիկական հաշվեհարդար կազմակերպել «ՎԵՏՕ»  շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի նկատմամբ:

Ազատ խոսքի ու ժողովրդավարության մասին հայտարարություններ անող վարչապետի հրահանգով հարձակման պատրաստվող խումբը նույնիսկ էլեկտրոնային նամակ է ուղարկել ՀՀ ոստիկանության պաշտոնական էլ. հասցեին՝ տեղեկացնելով իր նպատակների մասին:

Analitik.am-ը փորձեց  տեղեկությունը ճշտել Նարեկ Մալյանից, ինչին ի պատասխան նա ծիծաղեց ու ասեց, որ վերջին երկու տարվա ընթացքում մի քանի անգամ իշխանությունների պատվերով փորձել են հարձակումներ իրականացնել, սակայն այս անգամ հարձակում նախապատրաստողներին, եթե այդպիսիք կլինեն, գեղեցիկ անակնկալ է սպասվում. «Այս անգամ կլինի շատ լուրջ հակազդեցություն, քանզի իրավապահներն այնքան են վարկաբեկված ու խեղճացած, որ ունակ չեն իրականացնել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն, այնպես որ քաղաքացիները նման դեպքում պետք է օգտվեն ինքնապաշտպանության օրենքով սահմանված բոլոր հնարավորություններից՝ այդ թվում հարձակվողների ֆիզիկական չեզոքացում»,- ասեց Մալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել