Ermenihaber.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Եվրահանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Բյորն Զիբերտը հանդիպմանը Թուրքիան որպես ընդհանուր մտահոգության առարկա են դիտարկել:
Հանդիպման ավարտից հետո ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակի կողմից հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել միասին աշխատանքներ իրականացնել մտահոգիչ թեմաների վերաբերյալ, որոնք առնչվում են Թուրքիային և Չինաստանին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին կայացած ԵՄ գագաթաժողովից հետո ԵՄ-ն հայտարարել էր ԱՄՆ-ի հետ Թուրքիայի և Արևելյան Միջերկրականի հարցերի շուրջ ավելի համակարգված աշխատանքներ իրականացնելու մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել