Panorama.am-ը գրում է․

«Վահան Բադասյանը, որը մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանին պաշտպանում էր, կորցրել է իր տունը, հարազատների շիրիմները, ամեն ինչ և, լինելով առաջին գծում, վիրավորվելով, տեսել ու համոզվել է, որ այդ ամենի մեղավորն ու դավաճանը Նիկոլ Փաշինյանն է»,- ասուլիսում հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և նկատեց, որ հայտարարությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է պապերի ստեղծածը կորցնելու պատճառով աֆեկտի մեջ հայտնված ազատամարտիկին:

Իսագուլյանի դիտարկմամբ՝ Բադասյանը Եռաբլուրում, տեսնելով այդ տղաների շիրիմները, ում սպանության մեջ հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բնականաբար հայտարարում է, որ Նիկոլին պատրաստ է ֆիզիկապես էլ ոչնչացնել, և ոչ մեկը չի ցանկանում մտնել նրա հոգեվիճակի մեջ, այլ նրան անմիջապես կալանավորում ու մեղադրանք են առաջադրում:

«Իսկ Նիկոլը պետք է 2 մլն դոլար ծախսեր, որ գնար մաքուր տեղ ապրե՞ր, կինը պետք է բունկերներում ման գա՞ր, աղջիկը, այսքան զոհերից հետո պետք է գնար Մոսկվա, լեզուն հանե՞ր ու տարբեր բաներ լպստե՞ր ու առանց ամոթի գցե՞ր իր ֆեյսբուքյան էջում»,- հայտարարեց Իսագուլյանը:

Անդրադառնալով մյուս ձերբակալվածին՝ Արշակ Զաքարյանին, բանախոսը նկատեց, որ նա  Դադիվանքի հարևանումթյամբ 1 մլն դոլարից ավել էր ծախսել և հրաշալի հանգստի գոտիր էր կառուցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել