Panorama.am-ը գրում է․
«Վահան Բադասյանը, որը մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանին պաշտպանում էր, կորցրել է իր տունը, հարազատների շիրիմները, ամեն ինչ և, լինելով առաջին գծում, վիրավորվելով, տեսել ու համոզվել է, որ այդ ամենի մեղավորն ու դավաճանը Նիկոլ Փաշինյանն է»,- ասուլիսում հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և նկատեց, որ հայտարարությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է պապերի ստեղծածը կորցնելու պատճառով աֆեկտի մեջ հայտնված ազատամարտիկին:
Իսագուլյանի դիտարկմամբ՝ Բադասյանը Եռաբլուրում, տեսնելով այդ տղաների շիրիմները, ում սպանության մեջ հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բնականաբար հայտարարում է, որ Նիկոլին պատրաստ է ֆիզիկապես էլ ոչնչացնել, և ոչ մեկը չի ցանկանում մտնել նրա հոգեվիճակի մեջ, այլ նրան անմիջապես կալանավորում ու մեղադրանք են առաջադրում:
«Իսկ Նիկոլը պետք է 2 մլն դոլար ծախսեր, որ գնար մաքուր տեղ ապրե՞ր, կինը պետք է բունկերներում ման գա՞ր, աղջիկը, այսքան զոհերից հետո պետք է գնար Մոսկվա, լեզուն հանե՞ր ու տարբեր բաներ լպստե՞ր ու առանց ամոթի գցե՞ր իր ֆեյսբուքյան էջում»,- հայտարարեց Իսագուլյանը:
Անդրադառնալով մյուս ձերբակալվածին՝ Արշակ Զաքարյանին, բանախոսը նկատեց, որ նա Դադիվանքի հարևանումթյամբ 1 մլն դոլարից ավել էր ծախսել և հրաշալի հանգստի գոտիր էր կառուցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։